Հանրագիտարան

Ուրանոս

Ուրանոսը (հին հունարեն`   Οὐρανός - երկինք) Հունական դիցաբանության աստվածներից է, Գեայի ամուսինը։

Գեան և Ուրանոսն ունեցան 6 դուստր, 6 ուստր, որոնք դիցաբանության մեջ կոչվում են կիկլոպներ։

Ըստ դիցաբանության`   Գեան`   Երկիրը, ծնունդ է տալիս Երկնքին`   Ուրանոսին, և Երկինքը տարածվում է Երկրի վրա։ Դեպի Ուրանոսն են խոյանում Գեայի ծնած բարձրագագաթ լեռները։ Գեան ծնունդ է տալիս նաև ծովերին. նրանք հայր չունեն։

Ուրանոսը տիրակալ է դառնում աշխարհին։ Նա կնության առավ Գեային։ Վեց որդի և վեց դուստր`   հզոր ու ահեղ տիտաններ ունեին Ուրանոսն ու Գեան։ Նրանց որդին`   տիտան Օվկիանոսը և Թետիսը լույս աշխարհ բերին բոլոր գետերը։ Տիտան Հիպերիոնն ու Թեան աշխարհ բերեցին Արևը`   Հելիոսը, Լուսինը`   Սելենեն և բոսորագույն արշալույսը`   Էոսը (Ավրորա)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: