Հանրագիտարան

Նոր քարի դար (Նեոլիթ)

Նոր քարի դար (նեոլիթ)`   անցում արտադրող տնտեսության:

Նոր քարի դարը տևել է Ք.ա. X հազարամյակից մինչև Ք.ա. VI հա զարամյակի կեսերը: Նոր քարի դարի կարևոր նվաճումն անցումն էր`   յուրացնող տնտեսությունից, արտադրող տնտեսության: Որսորդության և հավաքչության ժամանակ մարդիկ օգտվում էին միայն բնության պատրաստի բարիքներից, այսինքն՝ վարում էին յուրացնող տնտեսություն: Նոր քարի դարում մարդիկ սկսեցին նաև իրենց աշխատանքով ստեղծել անհրաժեշտ բարիքներ: Միջին քարի դարից սկսած՝ պահում էին տարբեր կենդանիներ, նրանց խնամում և բազմացնում էին՝  մշտապես կաթ,բուրդ, միս, կաշի ունենալու համար: Այսպես սկիզբ առավ անասնապահությունը:

Մարդիկ սկսեցին զբաղվել նաև երկրագործությամբ: Նրանք նկատեցին, որ վայրի բույսերի սերմերը ցանելով՝ կարելի է կայուն բերք ապահովել: Ստացված բերքով համայնքի անդամները ամբողջ տարին կերակրվում էին: Հետագայում նրանք սովորեցին նաև մշակել պտղատու ծառեր:
 
Նոր քարի դարում առաջացավ արհեստագործությունը: Ի հայտ եկան արհեստների կարևոր տեսակներ՝ ջուլհակություն, փայտամշակում, կաշեգործություն, խեցեգործություն և այլն: Անասնապահության, երկրագործության և արհեստագործության զարգացման արդյունքում մարդիկ ավելի շատ բարիքներ էին ստեղծում, քան կարող էին սպառել: Բացի այդ՝ նույն համայնքը ստեղծում էր որոշակի տեսակի բարիքներ: Դա աշխատանքի արդյունքները փոխանակելու անհրաժեշտություն առաջացրեց: Մարդիկ իրենց արտադրանքը փոխանակում էին ուրիշների այլ տեսակի արտադրանքով: Այսպես առաջացավ առևտրի սկզբնական ձևը՝ պարզ փոխանակությունը: Արտադրող տնտեսությանն անցնելու շնորհիվ նստակեցությունը դարձավ կենցաղավարության հիմնական ձևը: Մարդիկ բնակվում էին որոշակի տարածքում և կավաշեն կացարաններից բնակա վայր կառուցում: Բնակավայրի կենտրոնում նրանք անցկացնում էին հավաքույթնե ր, կատա րում առևտուր: Անվտանգության նպատակով բնակատեղին պարսպապատում էին:
Նոր քարե դարյան շրջանում կտրուկ աճեց մարդկանց քանակը: Բնակություն հաստատվեց երկրագնդի գրեթե բոլոր ծայրերում: Մարդկային հասարակության կյանքում կատարված այս փոփոխությունները անվանում են «նորքարեդարյան հեղափոխություն»:

Հասարակական կյանքի կազմակերպման ձևերը
 
Տոհմական համայնքի կյանքի կազմակերպումը աստիճանաբար մեծացնում էր տոհմի ավագի և նրա մերձավորների դերը: Նրանք էին կայացնում համայնքի համար կարևոր որոշումները և հետևում դրանց կատարմանը:
 
Նոր քարի դարի ընթացքում սերտացան միևնույն տարածաշրջանում ապրող ազգակից և հարևան տոհմերի միջև կապերը: Տոհմերը սկսեցին միավորվել: Այսպես առաջացան ցեղեր: Տոհմերի ավագներից կազմվում էր ցեղի խորհուրդը: Նրանցից մեկին ընտրում էին ցեղի առաջնորդ: Ցեղի տարածքը նրա անդամների ընդհանուր սեփականությունն էր: Ցեղի անդամ ները խոսում էին միևնույն լեզվով: Կենցաղում առաջնորդվում էին դարերով մշակված սովորույթներով ու բարքերով:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: