Հանրագիտարան

Նավասարդ

Նավասարդը Հայկ Աղեղնավորի ավագ դուստրն էր: Նրա անունով է կոչվել Հայկական տոմարի առաջին ամիսը՝ Նավասարդը:

 

Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է Նոր Տարվա առաջին ամիսը։ Այն կազմված է նավա-նոր և սարդ-տարի բառերից։
 
Հին հայերը Նավասարդի Արեգ օրը տոնում էին իրենց ամենակարևոր տոնը՝ նվիրված Բելի նկատմամբ Հայկ աղեղնավորի հաղթանակին։ Նրա անունով երկիրը կոչվեց Հայք, բնակիչները՝ հայեր։ Նավասարդյան տոների շարքում են նաև «Նավասարդյան խաղերը»՝ նվիրված Արամազդ աստծուն, և «Խաղողօրհնեքը» նվիրված Անահիտ աստվածուհուն։
 
Նա անվանվել է հայոց սիրո ու գեղեցկության աստվածուհի, Աստղիկի նմանակը: Նա նաև եղել է չմահավան և չի ամունացել ոչ ոքի հետ: Նրա գեղեցկությունը չի պակասել դարերի ընթացքում: Տարին մի անգամ Աստղիկ աստվածուհին նրան տարել է երկնային հեռաստանները, և նրան լողացրել գեղեցկության ծովում՝ վերադարձնելով երկիր: Նա է իր գեղեցկությամբ հմայիչ դարձրել հայկական Ամանորը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: