Հանրագիտարան

Միջերկրական ծով

Հայելու տարածք`   2.500.000 կմ²
Ամենամեծ խորություն`   5121 մ
Միջին խորություն`   1541 մ
Ծավալ`   3.839.000 կմ³

 

Ծով Ատլանտյան օվկիանոսում, վերջինիս հետ միանում է Ջիբրալթարի նեղուցով:
Միջերկրական ծովի մաս են կազմում.
Միջերկրական ծովի ավազանը ընդգրկում է նաև Մարմարա ծովը, Սև ծովը և Ազովի ծովերը:
Միջերկրական ծովի խոշորագույն կղզիներն են. Սիցիլիան, Կիպրոսը, Սարդինիան, Կորսիկան, Կրետեն և Մալյորկան, վերջինս մտնում է Բալեարյան կղզիների կազմի մեջ:
 
Մեծ է Միջերկրական ծովի տնտեսաաշխարհագրական նշանակությունը: Այն եվրոպական պետությունների համար Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Ավստրալիայի և Օվկիանիայի (Սուեզի ջրանցքով) հետ հաղորդակցության կարևորագույն ուղիներից է: Օվկիանոսային խոշոր լցանավերը տեղափոխում են նավթ, իսկ ուղևորատար նավերը՝ բազմաթիվ զբոսաշրջիկների:
Միջերկրականի մերձափնյա քաղաքներն զբոսաշրջության և հանգստի խոշոր կենտրոններ են:
ծովով ծովային ճանապարհորդության դուրս գալով՝ զբոսաշրջիկները կարող են 1 ուղևորության ընթացքում լինել 3 աշխարհամասում՝ Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում:
Ծովի ափերը (հիմնականում՝ հյուսիսային) հազարավոր կիլոմետրերով վերածվել են առողջարանների, հանգստյան տների, զբոսաշրջության հանգրվանների: Հայտնի են հատկապես Լազուրափը և Բալեարյան կղզիները: Արևոտ, հարմար լողափերը, հայտնի առողջարաններն ու հանգստավայրերը, պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները գրավում են տարեկան 30 մլն զբոսաշրջիկների: 
Միջերկրական ծովում են գտնվում Մալթա և Կիպրոս կզղային պետությունները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: