Հանրագիտարան

Մալի

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Բամակո
Տարածքը՝ 1240 հզ. կմ2
Բնակչությունը՝ 13,9 մլն
Պետական լեզուն՝ ֆրանսերեն
Դրամական միավորը՝ աֆրիկյան ֆրանկ

 

Մալին պետություն է Արևմտյան Աֆրիկայում:
 
Ռելիեֆն առավելապես հարթավայրային է`   200–500 մ բարձրությամբ: Հարավ-արևմուտքում Ֆուտա Զալոն զանգվածի լեռնաճյուղերն են, արևելքում՝ Իֆորա սարավանդը: Տարածքի կեսը (հյուսիսում) զբաղեցնում է Սահարա անապատը:
 
Կլիման արևադարձային է, ծայր հարավում՝ մերձարևադարձային: Երկրի տարածքով են հոսում Նիգեր և Սենեգալ գետերը: Տարածված են սավաննաները, գետահովիտներում՝ անտառները: Բնորոշ կենդանիներն են այծքաղը, առյուծը, փիղը, բազմազան ու գունագեղ է թռչնաշխարհը:
Մալին եղել է ֆրանսիական գաղութ և անկախություն է ձեռք բերել 1960 թ-ին:
 
Բնակչության 90%-ը պատկանում է նեգրոիդ ռասային (բամբարներ, սենուֆոներ, ֆուլբեներ, սոնգհներ և այլք), որոնց մեծ մասը պահպանել է տեղական հավատալիքները:
Խոշոր քաղաքներ են Բամակոն, Սեգուն, Մոպտին, Սիկասոն, Գաոն:
 
Մալին առավելապես գյուղատնտեսական երկիր է: Մշակում են սորգո, կորեկ, բրինձ, եգիպտացորեն, բատատ, մանիոկ, գետնանուշ և այլն: Մալին Արևմտյան Աֆրիկայի խոշորագույն անասնապահական երկրներից է: 
Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող (կրաքար ու մարմար) և վերամշակող ճյուղերը: Կան գյուղատնտեսական սարքավորումների, տեքստիլ և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:
Մալիում հնուց ի վեր ապրում են կավի ու հարդի խառնուրդից սարքած անլուսամուտ 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: