Հանրագիտարան

Խաղաղ օվկիանոս

Խաղաղ օվկիանոսը երկրագնդի ամենամեծ օվկիանոսն է։

 

Անունը տվել է Ֆերնանդ Մագելանը`   Խաղաղ օվկիանոսը կտրած-անցած առաջին եվրոպացին: Սակայն իր նավարկության ժամանակ Մագելանի բախտը պարզապես բերել է, որովհետև այստեղ շատ հաճախ են սարսափելի փոթորիկները: Խաղաղ օվկիանոսը վիթխարի չափեր ունի: 
Նրա մակերևույթի ամբողջ մակերեսը կազմում է 178,6 միլիոն քառակուսի կմ, որը ծածկում է երկրագնդի մակերևույթի մոտ 35%-ը և ջրային մակերևույթի մոտ 49.5%-ը: Խաղաղ օվկիանոսը արևելքից սահմանակից է Հյուսիսային Ամերիկային և Հարավային Ամերիկային, արևմուտքից`   Եվրասիային և Ավստրալիային, հարավից՝ Անտարկտիդային:
Հասարակածային շրջագիծը այն կիսում է երկու մասի՝ Հյուսիսային Խաղաղ Օվկիանոս և Հարավային Խաղաղ Օվկիանոս: 10,922 մետր խորության վրա գտնվում է Մարիանյան փողրակը, որը Խաղաղ Օվկիանոսի և երկրագնդի ամենախոր կետն է համարվում:Այդ պատճառով էլ նախկինում ենթադրում էին, որ նման խորություններում ոչ մի կյանք չկա: Բայց գիտնականներն այնտեղ կենդանի էակներ գտան:
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: