Հանրագիտարան

Իսպանիա

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Մադրիդ
Տարածքը՝ 504,8 հզ. կմ2
Բնակչությունը՝ 40,85 մլն
Պետական լեզուն՝ իսպաներեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002թ.՝ պեսետա)

Իսպանիայի Թագավորությունը, Իսպանիա (իսպաներեն՝ Reino de España) պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակցում է Պորտուգալիայի հետ, հյուսիսում՝ Ֆրանսիայի և Անդորրայի, հարավում՝ Ջիբրալթարի։ Պետական կառավարության տեսակը սահմանադրական միապետություն է։ Իսպանիայի ափերը հյուսիսում և արևմուտքում ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում միջերկրածովյան ջրերով։ Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։

 

Պատմություն
Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են Կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ Միջնադարի դարաշրջանում այն գտվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության տակ, սակայն հետո զավթեցին մուսուլմանները։ Երկարատև և դժվար պայքարի արդյունքում (ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, դուրս մղեց մուսուլմաններին երկրից, իսկ վերջին մնացորդները քշվեցին 1492-ին Գրանադայից, այդ ժամանակ Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և դարձավ Եվրոպայի ամենահզոր թագավորությունը 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին։
Շարունակական պատերազմները և այլ խնդիրները բերեցին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումը Իսպանիա քաոսի մեջ դրեց նրան, անկախության համար մղվող պայքարները քայքայեցին թագավորության մեծ մասը և դրեցին երկիրը քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց կործանարար քաղաքացիական պատերազմի պատճառով և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց տպավորիչ տնտեսական աճով։ ժողովրդավարությունը վերականգնվեց 1978 թվականին պառլամենտական սահմադադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրոմիությանը և վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։
 
Անվանումը
España անավանման, «իսպաներեն» ու «իսպանական» հոլովումների ծագման վերաբերյալ կան մի քանի կարծիքներ։ Հռոմեական կայսրության կողմից տրված Հիսպանիա անվանումը կարող է սերել բանաստեղծների կողմից օգտագործվող Հեսպերիա տերմինից, ինչպես նաև քանի որ հույների կողմից Իտալիան անվանվել է որպես «արևմտյան երկիր» կամ «երկիր, որտեղ արևը մայր է մտնում» (Հեսպերիա, եբրայերեն`   Εσπερία‎) և Իսպանիան գտվելով ավելի արևմտքում անվանել են Հեսպերիա Ուլտիմա:
Անվանումը նաև կարող է ունենալ Կարթագենյան ծագում Իսպանիհադ, որը նշանակում է «նապաստակների երկիր» կամ «ծայրամաս», հղելով որ Իսպանիան գտնվում է Միջերկրական ծովի վերջում։ Տարածաշրջանից պեղվել են նաև Հռոմեական Հադրիանոս կայսեր ժամանակաշրջանի մետաղադրամներ, որի վրա պատկերված էին կնոջ կերպար և նրա ոտքերի մոտ ճագար։ Կան նաև այլ տարբերակներ España անվանման հետ կապված, ըստ որի բասկերեն Էզպաննա նշանակում է «ծայրամաս» կամ «սահման», մեկ այլ բացատրությամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Պիրենեյան թերակղզին գտնվում է Եվրոպայի արևմտյան սահմանին։
Հումանիստ Անտոնիո դը Նեբրիխան առաջ քաշեց մեկ այլ վարկած, ըստ որի Հիսպանիա բառը իբերերեն «Հիսպալիս» բառից է ծագել, որը նշանակում է «քաղաք արևմտյան երկրում»։
 
Նախապատմություն և նախահռոմեական ժողովուրդ
Անտապուերկայում իրականացված հնէաբանական պեղումներից պարզվել է, որ Պիրենեյան թերակղզում մարդը բնակություն է հաստատել դեռևս 1.2 միլիոն տարի առաջ։ Ժամանակակից բնակչությունը բնակություն է հաստատել թերակղզում 32.000 տարի առաջ, տեղափոխվելով հյուսիսից։ Լավագույն վկայությունները հյուսիսային Իբերիայում գտնվող Կանտաբրիա բնակավայրի Ալտամիրա քարանձավում պահպանված հանրահայտ նկարներն են։
Հնէաբանական և գենետիկական տվյալները հանգեցնում են այն մտքին, որ Պիրենեյան թերակղզին եղել է Եվրոպական մեծագույն թաքստոցներից մեկը Սառցե դարաշրջանի ժամանակ։
Պիրենեյան թերակղզու երկու հիմնական պատմական ազգերը եղել են Իբերիացիները և Կելտերը։ Իբերիացիները բնակվել են Միջերկրական ծովի կողմում սկսած հյուսիս արևելյան հատվածից մինչև հարավարևելյան հատվածը։ Կելտերը բնակվել են Ատլանտյան մասում հյուսիսում և կենտրոնում, Պիրենեյան թերակղզու հյուսիսարևմտյան և հարավարևմտյան հատվածներում։ Բասկերը բնակեցրել են արևմտյան մասում գտվող Պիրենեյան լեռները և հարթավայրային գոտին։
Պիրենեյան թերակղզու հարավում է գտնվել կիսա-առասպելական քաղաք Տարտեսոսը (1100 մ.թ.ա), որեղ զբաղվել են ոսկյա և արծաթյա զարդերի առևտրով Փյունիկիացիների և Հույներիերի հետ, հիշատակվել է Ստրաբոնի և Սոլոմոնի գրքում։ Մ.թ.ա. 500-300 թվականներին Փյունիգիացի և հույն նավաստիները հիմնել են հին առևտրային բնակավայրեր Միջերկրական ծովի երկայնքով։ Կարթագենացիների հսկողության տակ էր Միջերկրական ծովի առափնյա մեծ հատվածը մինչև նրանք պարտվեցին հռոմեացիներին։
 
Աշխարհագրություն
504782 կմ2 տարածքով Իսպանիան աշխարհում 51-րդն է իր տարածքով։ Այն միայն 47000 կմ2 է փոքր Ֆրանսիայի և 81000 կմ² ավելի մեծ է քան ԱՄՆ նահանգ Կալիֆորնիան։ Տեյդեն (Տեներիֆե, Կանարյան կղզիներ) ամենաբարձր գագաթն է Իսպանիայում և երրորդ ամենամեծ հրաբուխը աշխարհում։
Արևմուտքում Իսպանիան սահմանակից է Պորտուգալիային, հարավում՝ Ջիբլարթարին և Մարոկկոյին։ Հյուսիսարևելքում, Պիրենեյան լեռնաշղթայի երկայնքով սահմանակից է Ֆրանսիային, ինչպես նաև գաճաճ պետություն Անդորրային։
 
Կղզիները
Իսպանիայի կազմում են ընդգրկված Բալեարյան կղզիները Միջերկրական ծովում, Կանարյան կղզիները Ատլանտյան օվկիանոսում և մի քանի անմարդաբնակ կղզիներ Ջիբլարթարի Մեջերկրական ծովի հատվածում հայտնի են որպեսPlazas de soberanía:
Լեռները և գետերը
Աշխարհամասային Իսպանիան լեռնային երկիր է, հիմնված բարձր գոտում և բազմաթիվ լեռնաշղթաներով։ Պիրենեյան լեռներից հետո հիմնական լեռնաշղթաներն են Կորդիլերրա Կանտրաբիցա, Սիստեմա Իբերիցո, Սիստեմա Սենտռալ, Մոնտես դե Տոլեդո, Սիեռա Մորենա և Սիստեմա Պենիբետիցո, որոնց ամենաբարձր գագաթը 3,478 մ Մուլհակեն լեռն է, տեղակայված Սիերա Նևադայում, իսկ Իսպանիայի ամենաբարձր գագաթը դա Տեյդեն է, 3,718 մետր բարձրությամբ, որը գործող հրաբուխ է Կանարյան կղզիներում։
Իսպանիայում հոսում են մի քանի խոշոր գետեր ինչպիսիք են Տախոն, Էբրոն, Դուերոն, Գուանդիանան և Գվադալքվիվերը։

 

Կլիման
Իսպանիան կարելի է բաժանել երեք հիմնական կլիմայական գոտիների համաձայն իրենց աշխարհագրական դիրքի և օրորգրաֆիկ պայմանների.
Միջերկրածովային կլիմա, դրսևորվում է չոր և շոգ ամառներով, որը համաձայն Köppen կլիմայի դասակարգման բաժանվում է երկում մասի Csa և Csb.
Կիսաչոր կլիմա (Bsh, Bsk), տեղակայված է հարավ արևելյան քարրորդում հատկապես Մուսիա մարզում և Էբրո հարթավայրում, ի տարբերություն միջերկրածովային կլիմայի միայն ամռանն է լինում չոր։
Օվկիանոսային կլիմա (Cfb), տեղակայված է երկրի հյուսիում, հատկապես Բասկերի երկրում, Աստուրասում, Կանտաբրիայում և մասամբ Գալիսիայում։ ի տարբերություն միջերկրածովային կլիմայի ամառային և ձմեռային եղանակը կապված է օվկիանոսից, իսկ եղանակային երաշտներ չկան։
Բացի այս հիմնական գոտիներից կան նաև ենթագոտիներ ինչպիսին են Ալպյան կլիման Պիրենեյան լեռնաշղթայում և Սիեռա Նևադայում և տիպիկ մերձարևադարձային կլիմա Կանարյան կղզիներում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: