Հանրագիտարան

Դեմետրա

Դեմետրան (հին հունարեն՝ Δημήτηρ) ըստ հին հունական դիցաբանության հողագործության և բերքատվության աստվածուհին էր:

Դեմետրան Կրոնոսի և Ռեայի երկրոդ դուստրն էր, որոշ ժամանակ եղել է Կրետեյում պաշտվող հողագործական աշխատանքների աստված Իասիոնի կինը, որից ծնել է հարստության աստված Պլուտոսին: Նրա դուստր Կորեն, որին առևանգել էր Աիդեսը (Հադեսը), դարձել է վերջինիս կինը Պերսեփոնե անունով: Ձմռան ամիսներին Պերսեփոնեն պետք է լիներ իր ամուսնու հետ`   Դժոխքում, իսկ գարնանը վերադառնում էր մոր`   Դեմետրայի մոտ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: