Հանրագիտարան

Դեբեդ գետ

Երկարություն`   178 կմ Փամբակի հետ (152 կմ Հայաստանում) կմ
Ավազանի մակերես`   4050 կմ² կմ²
Ջրի ծախս`   29,7 մ³/վրկ մ³/վ

 

Դեբեդը Կուրի ավազանի ամենախոշոր գետն է։ Այն կազմվում է երկու գետակներից. դրանցից մեկը Փամբակն է, որն սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքի մոտից, իսկ մյուսը`   Ձորագետը, որը սկսվում է Լոռվա սարահարթը եզրապատող լեռներից։ Նրանք իրար են միանում Թումանյան կայարանից երկու կմ հյուսիս։
 
Դեբեդը, որ թափվում է Խրամի մեջ, Փամբակի ակունքից հաշված ունի 178 կմ երկարություն։ Այն հոսում է հիմնականում նեղ և խոր կիրճերով։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ նրա վարարած ջրերեը դուրս են գալիս իրենց հունից և մեծ ավերածություններ կատարում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում Նոյեմբերյանի շրջանի ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։
Դեբեդը Հայաստանի Հանրապետության ամենաջրառատ լեռնային գետն է։ Դեբեդը կազմվում է Ձորագետի ու Փամբակի միացումից և թափվում է Խրամ գետը: Երկարությունը, հաշված Փամբակի ակունքներից, 178կմ է, 152կմ Հայաստանում, մնացածը՝ Վրաստանում:
Ավազանը՝ 4080ք.կմ է, որից 3790ք.կմ՝ Հայաստանում: Ունի խառը սնում, անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը՝ բարձրանալով մինչև 1մ: Տարեկան հոսքը՝ 995մլն.խ.մ, հոսքի մոդուլը՝ 9,21լ/վրկ ք.կմ, միջին հանքայնացումը՝ 225մգ/լ: Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա: Կիրճի խորությունը հասնում է 350մ-ի, Թումանյան քաղաքի մոտ: Ունի հիդրոէներգիայի պաշարներ: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար:
Դեբետից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները, կառուցվել են մի շարք ջրհան կայաններ: Նշանավոր վտակներն են՝ Մարցիգետը, Աջիրը, Շնողը: Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Քարսնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ Ս. Գրիգոր եկեղեցին և այլն: Դեբեդը տպավորվել է հայ ժողովրդի մոտ ինչպես սարսափի մեջ գցող գետ... Այն նկարագրված է նաև Հովհ. Թումանյանի “Լոռեցի Սաքո” պոեմում, որտեղ գլխավոր հերոսը խելագառվում է՝ այդ կիրճում միայնակ գիշերելուց:
 
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: