Հանրագիտարան

Գևորգ Էմին

Հայ գրող Գևորգ Էմինը ծնվել է Աշտարակ գյուղում`   ուսուցչի և այգեպանի ընտանիքում։ 1940թ. ավարտել է Երևանի Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ 1942-1944թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1949-1950թթ.-ին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում, 1954-56թթ.-ին`   ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։ 1951-54թթ.-ին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի թղթակիցը Հայաստանում, 1968-72թթ.-ին`   «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։
 
«Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր`   շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին`   Եղիշե Չարենցին։
 
Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար`   միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տաս քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։
 
Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով`   աշխարհի բոլոր մարդկանց համար» (Գևորգ Էմին, «Երգեր Հայաստանի» գրքից):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: