Հանրագիտարան

Արտաշատ

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Արարատ
Հիմնադրված է`   մ.թ.ա. 176
Առաջին հիշատակում`   մ.թ.ա. 176
Տվյալ կարգավիճակում`   1962 թ-ից
Մակերես`   10 կմ²
Բարձր. ծովի մակ-ից`   1900—2050 մ
Խոսվող լեզուներ`   hայերեն
Բնակչություն`   25 400 մարդ (2010)
Ազգային կազմ`   hայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   արտաշատցի
Հեռախոսային կոդ`   +374 (235)
Փոստային ինդեքսներ`   0701-0706

 

Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավարևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան-Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմից մ.թ.ա. 176 թ-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 - մ.թ.120 թթ.։
Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի 25,400 բնակչություն և գտնվում է 5 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արտաշատից։
Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են ՄԹԱ 197 թ.-ին (ըստ Մ. Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատության) և տևում 30 տարի։ Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի(այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։
Քաղաքի անունը առնչվում է Պարսկերենի հետ։ Սկբնական անունը եղել է Արտաշաշատ (آرتا شاشات - Արտայի / Արտաշեսի/ ուրախություն)։ Սակայն հետագայում շաշատ-ուրախություն բառի երկրորդ շա-ն սղվել է և քաղաքի անունը վերափոխվել է Արտաշատի։ Սակայն դա կապ չունի արտերով լեցուն իմաստի հետ։ Սա կարելի է հաստատել միայն այն հանգամանքով, որ Արտաշատի տեղանքում եղել են ճահիճներ, որոնց հետևանքով էլ հետագայում քաղաքը դատարկվել է։
Ամբողջ հայոց պատմության մեջ Արտաշատը միակն է ով չորս դար, իհարկե կրճատումներով, եղել է Հայաստանի մայրաքաղաք։ Նույնիսկ այժմյան քաղաքամայր Երևանը և Էրեբունին միասին այդքան տարի չեն կրել այդ կոչումը ինչքան կրել է Արտաշատը։
2007 թվականի սեպտեմբերի 14-ին Ժորես Խաչատրյանի գլխավորած խումբը Արտաշատ մայրաքաղաքում հայտնաբերեց մի տաճար, որը նվիրված էր արևի հնագույն աստված Միհրին։ Պեղումներից պարզ դարձավ, որ այն շատ անգամ մեծ ու շքեղ է Գառնու տաճարից։ Այս պեղումները սկսվել էին դեռ 1970-ականներից, սակայն խորհրդային կառավարությունն արգելել էր պեղումներ կատարել Թուրքիայի տարածքում։
2008 թվականի Հունիսի 10-ին մի խումբ հայ հնագետներ Պավել Ավետիսյանի գլխավորությամբ պեղումներ կատարեցին Արտաշատ մայրաքաղաքի տարածքում և արդյունքում գտան հնագույն բաղնիքների մի ամբողջ համակարգ։ Հետագա պեղումների արդյունքում գտնվեց նաև 2007-ին հայտնաբերված հնագույն տաճարի տնտեսական հատվածը։
2007-ի պեղումներից մեզ հասել են այսպիսի տեղեկություններ, ըստ որի հնագույն Արտաշատի տարածը եղել է մոտավորապես 4կմ², ինչը 2,5 անգամ փոքր է այժմյան Արտաշատից։ Ունեցել է 150000 բնակիչ, ինչը մոտ 6 անգամ շատ է այժմյան Արտաշատի բնակչությունից։ Պաշտպանական պարիսպները ձգվել են մինչև 10 կմ հեռավորության վրա, որոնցից 4500-ը հայտնաբերվել են 1970-80 թթ.։ Այստեղ հայտնաբերվել է մոտ 2000 տարվա պատմություն ունեցող կոյուղագծով զուգարան։
Այսօրվա Արտաշատը քաղաք է 1962 թվականից, մինչ այդ այն եղել է գյուղ։ Գյուղերի անուններն էին Ներքին Ղամարլու (Թրք. Kemerli/Ղեմերլի/-կամարակապ), Վերին Ղամարլու, Նարվզլու, Բեջազլու։ Հետագայում Ներքին Ղամարլուն, Վերին Ղամարլուն և Նարվզլուն միացան և ստեղծվեց այժմյան Արտաշատը։
Այժմյան Արտաշատը համարվում է արդի-արդյունաբերական քաղաք։ Այն ունի 12 գործարան՝ գործում է պահածոների, խեցեղենի, մանրահատակի, գինու, ճենապակու և քարի վերամշակման գործարաններ։ Պահածոների գործարանը սպասարկում է բոլորիս հայտնի Արտֆուդ/ArtFood/ ապրանքանիշը, Ամառ է/Amar e/ բնական հյութերը և այլն։
Արտաշատն ունի 5 միջնակարգ և 1 ավագ դպրոց, 7 մանկապարտեզ, 2 մարզադպրոց, թատրոնի շենք, մշակույթի կենտրոն, հիվանդանոց։ Արտաշատն ունի մի քանի կենտրոնական փողոցներ՝ Օգոստոսի 23 փողոց(ի պատիվ ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրվա), որը կապում է Արտաշատի հարավային և հյուսիսային մասը, Իսակով փողոց (ի պատիվ Հովհաննես Իսակովի)՝ կապում է Արտաշատ-Երևան մայրուղին Օգօստոսի 23 փողոցի հետ և շարունակվում մինչև գնացքի ռելսերը, Մարքսի փողոց (ի պատիվ Կառլ Մարքսի)՝ կապում է Արտաշատ-Երևան մայրուղին Արտաշատի կայարանի հետ։ Երևանյան փողոց(ի պատիվ քաղաքամայր Երևանի)՝ Արտաշատի ամենակարճ փողոցն է, այն կապում է Արտաշատ-Երևան մայրուղին քաղաքային պոլիկլինիկայի և լճի հետ։ Հարավային մասում գտնվում է Արտաշատյան միակ կամուրջը, որի ձախ կողմը տանում է դեպի Երևան, իսկ աջը՝ դեպի ԼՂՀ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: