Հանրագիտարան

Արմավիր

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Արմավիրի
Այլ անվանումներ`   մինչև 1932 — Սարդարապատ, մինչև 1992 — Հոկտեմբերյան
Տվյալ կարգավիճակում`   1947-ից
Խոսվող լեզուներ`   հայերեն
Բնակչություն`   45100 մարդ (2001)
Ազգային կազմ`   hայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   արմավիրցի
Հեռախոսային կոդ`   374 (237)

Արմավիրը քաղաք է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, նրա վարչական կենտրոնն է։

Արմավիրը եղել է Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին։ Ուրարտական պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, իսկ մ.թ.ա. 4-րդ դարի վերջին դարձել է Արարատյան Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. 189-ին, երբ Արտաշես Ա-ն հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը տնտեսական, մշակութային և պաշտամունքային խոշոր կենտրոն էր։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշակ թագավորը Արմավարի մեհյանում կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների անդրիները։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսաջյունով։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: