Հանրագիտարան

Արգենտինա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Բուենոս Այրես
Տարածքը՝ 2.777 հզ. կմ2
Բնակչությունը՝ 39,1 մլն
Պետական լեզուն՝ իսպաներեն
Դրամական միավորը՝ պեսո

Արգենտինան պետություն է Հարավային Ամերիկայում: Տարածքով աշխարհում գրավում է ութերորդ տեղը: Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա: Սահմանակից է արևմուտքից`   Չիլիին, հյուսիսից`   Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից`   Բրազիլիային և Ուրուգվային: Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը: Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը: Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը`   Ակոնկագուան`   6960 մ, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր: Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ, սակայն հետագայում`   1810 թ մայիսի 25-ին ազատվել է իսպանական լծից ի շնորհիվ Խոոսե Սան-Մարտիի և այլ պայքարողների: Արգենտինան զարգացած կապիտալիստական պետություն է, Մեծ քսանյակի անդամ է, հարուստ է նավթով և այլ օգտակար հանածոներով: Ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ (կատվառյուծ, լամա, նանդու ջայլամ): Արգենտինայի քաղաքներից ամենախոշորը մայրաքաղաք Բուենոս Այրեսն է Լա-Պլատայի ծովախորշի ափին: Խոշոր քաղաքներ են նաև Կորդոբան, Լա Պլատան, Ռոսարիոն և այլն: Արգենտինան ծնունդ է տվել մի շարք հայտնի սպորտսմենների (Դիեգո Մարադոնա, Լիոնել Անդրես Մեսսի, ինչպես նաև հայազգի թենիսիստ Դավիդ Նալբանդյանը նույնպես բնակվում է Արգենտինայում), տանգոյին և այլ աշխարհահռչակ բաների:

 

Աշխարհագրություն
Արգենտինայի տարածքը Հարավային ամերիկայի երկրորդ և աշխարհի ութերորդ ամենամեծ տարածքն է: Ընդգրկում է ամերիկյան և անտարկտիկական հատվածները: Ամերիկյան հատվածը բաժանված է 22 պրովինցիաների և ենթարկվում է Բուենոս Այրեսին, իսկ Մալվինյան կղզիների համար Արգենտինան պայքարում է Մեծ Բրիտանիայի հետ: Անտարկտիկական հատվածի տարածքը կազմում է 965.597 քառ.կմ և մտնում է Հրո Երկիր պրովինցիայի մեջ, բացի այդ այս պրովինցիայի մեջ են ներառված Հարավ-Շոտլանդական և Հարավ-Օրկնեյան կղզիները: Հրո Երկիր պրովինցիայի մեջ մտնող Հարավ-Սանդվիչյան և Հարավային Ջորջիայի կղզիները ավելի մեծ կախվածություն ունեն Մեծ Բրիտանիայից, բայց հայտնի են, որպես Արգենտինայի տարածքներ: Այսպիսով Արգենտինայի տարածքը կազմում է 3.761.274 քառ.կմ, սակայն սրա մեջ ներառված չեն ոչ Մեծ Բրիտանիայի հետ վիճարկելի տարածքները, որ մայրցամաքային պլատֆորմը, ոչ 200 մղոնանոց տնտեսական գոտին, որ էլ Լա Պլատա գետի արգենտինական հատվածը:
 
Վարչական բաժանում
Արգենտինայի նահանգները.
  1. Բուենոս Այրես դաշնային մայրաքաղաք
    (իսպաներեն՝ Ciudad de la Santísima Trinidad y Puerto de Nuestra Señora de Santa María de los Buenos Aires, բառացիորեն՝ «Սուրբ Երրոդության քաղաք և Բարի Քամիների մեր Տիրուհի Սուրբ Մարիայի Նավահանգիստ»; /ˈbwenoˈsaiɾes/) Արգենտինայի մայրաքաղաքն է, երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը ու Հարավային Ամերիկայի խոշորագույն քաղաքներից մեկը:
  2. Բուենոս Այրես պրովինցիա
  3. Կատամարկա
  4. Չակո
  5. Չուբութ
  6. Կորդովա
  7. Կորինտես
  8. Էնտրե Ռիոս
  9. Ֆորմոսա
  10. Ժուժույ
  11. Լա Պամպա
  12. Լա Ռիոխա
  13. Մենդոսա
  14. Միսյոնես
  15. Նեուկեն
  16. Ռիո Նեգրո
  17. Սալթա
  18. Սան Խուան
  19. Սան Լուիս
  20. Սանտա Կրուս
  21. Սանտա Ֆե
  22. Սանտյագո դել Էստերո
  23. Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ
  24. Տուկուման

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: