Հանրագիտարան

Ատլանտյան օվկիանոս

Ատլանտյան օվկիանոսը աշխարհի մեծությամբ երկրորդ օվկիանոսն է։

 

Աշխարհագրական դիրքը
Գտնվում է Եվրոպայի և Աֆրիկայի (արևելքում), Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի (արևմուտքում) և Անտարկտիդայի (հարավում) միջև։
Հյուսիսում Դևիսի, Դանիական և Շոտլանդական կղզիների Իսլանդիայի միջև եղած նեղուցներով միանում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, հարավ-արևելքում Աֆրիկայի և Անտարկտիդայի միջև`   Հնդկական օվկիանոսին, և հարավ-արևմուտքում Դրեյկի նեղուցով`   Խաղաղ օվկիանոսին։
Ձգվածությունը հյուսիսից հարավ շուրջ 15 հազար կմ է, նվազագույն լայնությունը շուրջ 2830 կմ (հասարակածային մասում)։ Մակերեսը ծովերի հետ միասին կազմում է 93, 36 միլիոն կմ քառակուսի (առանց կղզիների`   91, 6 միլիոն կմ քառակուսի)։ Միջին խորությունը շուրջ 3600 մ, առավելագույնը`   8428 մ (Հարավային Սանդվիչյան կղզիների մոտ)։
 
Անվանումը
Անվանումը տվել են հին հույները։ Նրանք լեռնային երկիր Ատլասի անունով Ատլանտիս են կոչել Ջիբլարթարի նեղուցի և Կանարյան կղզիների միջև ընկած տարածությունը (լատիներեն`   Mare Atlantikum). ամբողջ օվկիանոսը կոչվել է Oceanus Occilcntalis «Արևմտյան օվկիանոս»։ Միջնադարյան աշխարհագրագետները Ատլանտյան օվկիանոսի իրենց հայտնի մասն անվանում էին Հյուսիսային ծով։ 16-րդ դարում ֆլամանդացի քարտեզագիր Մերկատորը օվկիանոսի հյուսիսային մասի համար առաջարկեց Ատլանտյան օվկիանոս, իսկ հարավային մասի համար`   Եթովպական ծով անվանումները։ Ամբողջ օվկիանոսին տրվող Ատլանտյան օվկիանոս անվանումը 1650-ին վերջնականապես մտցրեց նիդեռլանդացի աշխարհագրագետ Բեռնհարդուս Վարենիուսը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: