Նորություններ

16 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում

Սպորտ 2019-04-16

Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում ապրիլի 12-14-ն անցկացվել են սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները։ Առաջնություններին մասնակցել են 1998-2001թթ․-ին ծնված ավելի քան 260 մարզիկ-մարզուհիներ Ադրբեջանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից Իռլանդիայից, Իսրայելից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից, Կիպրոսից, Հայաստանից, Հունաստանից, Մակեդոնիայից,Մոլդովայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից: Հանաստանը ներկայացրել է 22 մարզիկ, որոնցից 16-ն արժանացել են մեդալների։ Պատանիների առաջնության հաղթողներ են դարձել Դավիթ Հովսեփյանը (52կգ) և Արսեն Կարապետյանը (75կգ), արծաթե մեդալների են արժանացել Գևորգ Վարդանյանը (48կգ) և Մամիկոն Ավետիսյանը (81կգ), բրոնզե մեդալների՝ Երվանդ Ներսիսյանը (56կգ), Արամ Աղաջանյանը (60կգ), Դավիթ Հարությունյանը (+87կգ) և աղջնակներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը (44կգ): Երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալների են արժանացել Կարեն Սարգսյանը (52կգ), Դավիթ Իսրայելյանը (57կգ), աղջիկներից՝ Վարսիկ Գրիգորյանը (56կգ), բրոնզե մեդալների՝ Վահան Շահբազյանը (48կգ), Նարեկ Դալլաքյանը (62կգ), Բորիս Շատվերյանը (74կգ), Արման Ավանեսյանը (90կգ), և աղջիկներից՝ Մելինե Մամիկոնյանը (48կգ): Ըստ գրանցված արդյունքների՝ մեր պատանեկան հավաքականը գրավել է պատվավոր 2-րդ տեղը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: