Նորություններ

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 0։3

Սպորտ 2013-10-30

Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց Վիգոյի «Սելտային»։ Կատալոնական ակումբը կարողացավ երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականն պահելով անառիկ:
Հանդիպման 9-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։ Երկրորդ խաղակեսի սկզբանամասում «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի հարվածից հետո գնդակը, դիպչելով տանտերերի դարպասապահ Օտերինո Ռոդրիգեսին, հայտնվեց «Սելտայի» դարպասում, իսկ 54-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասը վերջակետ դրեց խաղին:
 
11-րդ տուրից հետո կատալոնական ակումբն ունի 31 միավոր և միանձնյա գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։
 
Գոլերը՝ Սանչես 9, Յոել 48 (ինքնագոլ), Ֆաբրեգաս 54:
 
Աղբյուրը` www.armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: