Նորություններ

<<Հայ ասպետ>> Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-04-11

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր մրցույթ՝ <<Հայ ասպետ>> հեռուստախաղի ձևաչափով : Մրցույթին մասնակցում էին Պտղավանի միջնակարգ դպրոցի (կարմիր ) թիմը և Արճիսի միջնակարգ դպրոցի (ծիրանագույն ) թիմերը ,Այրումի միջնակարգ դպրոցի թիմը չէր ներկայացել:Առաջին անգամ էր,որ դպրոցը մրցույթ էր կազմակերպում այլ դպրոցների հետ: Մրցույթի կազմակերպիչ Հ. Պողոսյանը հարցեր էր կազմել աշակերտներին նախապես հանձնարարված 6 թեմաների շուրջ՝ պատմություն ,ռազմարվեստի պատմություն,արվեստի պատմություն, հայոց լեզու, գրականություն և աշխարհագրություն :Երգի մրցույթի համար ընտրվել էին հայրենասիրական երգեր,իսկ հանդիսական -օգնականների համար հարցեր էին ընտրվել հայկական ֆիլմերից: Ավագների համար ընտրվել էին հարցեր Հայոց ցեղասպանությունից:Ավագները գերազանց արդյունք ցուցաբերեցին :Աշակերտները շատ լավ էին պատրաստվել ՝ խոսում էին հստակ, սահուն ,գրագետ :Հարցերին պատասխանում էին լակոնիկ,նույնիսկ մի քանի աշակերտներ ստացան հայ ասպետ: Հարցերը բազմաբովանդակ էին և շատ հետաքրքիր:Ծավալվեց թեժ պայքար, արդյունքում քիչ առավելությամբ հաղթեց Արճիսի միջնակարգ դպրոցի թիմը: Մրցույթի կազմակերպիչը պարգևատրեց թիմերին մրցանակներով:Թիմերը որոշեցին միասին կազմակերպել հեռավոր էքսկուրսիա դեպի Հայաստանի տեսարժան վայրեր և մրցույթը դարձնել ավանդական:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: