Նորություններ

Իզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի առաջնության փոքր արծաթե մեդալակիր

Սպորտ 2019-04-10

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակում 59 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանը ներկայացնող Իզաբելլա Յայլյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ։ Նա, պոկելով 96 կգ և հրելով 111 կգ, երկամարտում գրանցել է 207 կգ արդյունք։ Երկամարտում Իզաբելլան զբաղեցրել է 5-րդ տեղը։ Այս քաշային կարգի հաղթող է դարձավ Լատվիան ներկայացնող Ռեբեկա Կոհան։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Ալիևան և Ալեքսանդրա Կոզլովան։ Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: