Նորություններ

ՖԻՖԱ-ն հրապարակել է Ոսկե գնդակի 23 թեկնածուների անունները

Սպորտ 2013-10-29

ՖԻՖԱ-ն ներկայացրել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են ստանալ «Ոսկե գնդակ» մրցանակը: Հունվարի սկզբին ՖԻՖԱ-ն հրապարակելու է այն երեք թեկնածուների անունները, ովքեր առավելագույն քանակությամբ ձայներ են հավաքելու հարցման արդյունքում:
Ֆուտբոլի համաշխարհային կազմակերպության և «France Football»-ի փորձագետների կազմած ցուցակում ամենաշատ ներկայացուցիչն ունի Չեմպիոնների լիգայի 2012-2013 թ. խաղարկության հաղթող «Բավարիան», տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից:
 
Ընդհանուր ցուցակն ունի այս տեսքը`
 
Գարեթ Բեյլ (Ուելս), Լուիս Սուարես, Էդինսոն Կավանի (երկուսն էլ՝ Ուրուգվայից), Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա), Էդեն Ազար (Բելգիա), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա), Անդրես Ինյեստա, Չավի, Ֆիլիպ Լամ, Բաստիան Շվայնշտայգեր, Մեսութ Օզիլ, Մանուել Նոյեր (բոլորը՝ Գերմանիա), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան), Լիոնել Մեսսի (Արգենտինա), Տիագո Սիլվա, Նեյմար (երկուսն էլ՝ Բրազիլիա), Անդրեա Պիրլո (Իտալիա), Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա), Ռոբին վան Պերսի, Արյեն Ռոբեն (երկուսն էլ՝ Հոլանդիա), Կրիշտիանո Ռոնալդու (Պորտուգալիա), Յայա Տուրե (Կոտ դ'Իվուար):
 
Մարզիչների, թիմերի ավագների և ՖԻՖԱ-ի կողմից ընտրված լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում հարցման արդյունքում ընտրված «Ոսկե գնդակի» մրցանակակրի անունը հայտնի կդառնա հունվարի 13-ին` Ցյուրիխում կայանալիք հեղինակավոր պարգևի հանձնման պաշտոնական արարողության ժամանակ:
 
Աղբյուրը` www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: