Նորություններ

<<ԳԱՐՈՒՆԸ ՍԵՐ Է, ՍԵՐԸ` ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ >>

Կրթական 2019-04-08

Մարդկության համար «Մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և երկրի կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Երեխաներն իրենց առավել հանգիստ ու ապահով են զգում իր մայրիկների գրկում, մարդիկ էլ՝ իրենց Մայր հայրենիքում: Մայր լեզուն է, որ զորացնում է մարդու միտքն ու բանականությունը: Աստվածայինի և մարդկայինի միաձուլման այս օրվա խորհուրդն է մարդկայնորեն աստվածայինը կրելուն ձգտելը. հարկ է, որ մարդը ձգտի սուրբ լինել Աստվածամոր նման և կրել իր մեջ Քրիստոսին՝ աստվածայինը, բարությունը, սերը, անսահման զորությունն ու խոնարհությունը: Այսօր Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմնական դպրոցում միաժամանակ պարուրել էր սերն ու ջերմությունը, գեղեցիկն ու ներդաշնակը: Ռուզաննա Իվանյանը դպրոցի ինչպես ուսուցիչներին այնպես էլ իրենց վաստակած հանգստի անցած մեր վաստակաշատ ուսուցիչների համար պատրաստել էր անակնկալ միջոցառում նվիրված Մայրության և գեղեցկությանը <<ԳԱՐՈՒՆԸ ՍԵՐ Է, ՍԵՐԸ` ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ >> խրագրով: Միջոցառմանը ներկա են նաև բանաստեղծուհիներ Ժաննա Աբրահամյանը, Հռիփսիմե Ավետիսյանը, ինչպես նաև մեր դպրոցի պարծանքը ` Վահան Գիլոյանը։

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: