Նորություններ

«Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային հավելվածը՝ ի նպաստ աշակերտների շրջանում էպոսի վերաբերյալ գիտելիքների խորացման

Ուշագրավ 2019-04-05

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և հանրահռչակման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի ծրագրի շրջանակում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» կոչվող ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելված։ Հավելվածը հայերեն և անգլերեն տարբերակներով հասանելի է ինչպես Անդրոյիդ (Android), այնպես էլ Այ-Օու-Էս (IOS) համակարգերում։ Այն ներկայացվել է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտ՝ մասնագիտական եզրակացության, որի համաձայն հավելվածը կիրառելի է, և կօգնի աշակերտներին խորացնել էպոսի վերաբերյալ իրենց գիտելիքները: Նշենք, որ «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային հավելվածը ներառում է տեքստային նյութեր և թեստավորման համակարգ, որը կօգնի ստուգել ստացած գիտելիքները: Հաշվի առնելով, որ ծրագիրը մասնավորապես նպատակաուղղված է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանմանն ու տարածմանը, ազգային, ավանդական, հոգևոր և մշակութային արժեքների վերաբերյալ երիտասարդ սերնդի տեղեկացվածության և հայրենասիրական ոգու բարձրացմանը, հավելվածը կարող է համարվել էպոսի դասավանդմանն առնչվող հարակից նյութ և կիրառվել կրթական գործընթացներում՝ որպես ուսումնաօժանդակ նյութ: Ըստ որում, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով, հայկական էպոսի թեմայով մշակված էլեկտրոնային ռեսուրսը երաշխավորվել է որպես ուսումնական նյութ: Աղբյուրը՝ ՀՀ ՄՆ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: