Նորություններ

Հայտնաբերվել է «Փոքրիկ իշխան»-ի մինչ այժմ անհայտ սևագիրը

Ուշագրավ 2013-10-29

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենասիրված ու ամենաընթերցվող ստեղծագործություններից «Փոքրիկ իշխանի» մինչ այժմ անհայտ սևագիրը գտնվել է Ֆրանսիայում:
Մի կոլեկցիոներ երկու հնատիպ սևագիր թուղթ է գտել և տարել «Արտկյուրիալ» աճուրդի տուն՝ չկասկածելով անգամ, որ իր ձեռքերում «Փոքրիկ իշխանը» գրքի 17-րդ և 19-րդ գլուխների նախկինում անհայտ տարբերակներն են:
 
Փորձագետ Օլիվյե Դևարի խոսքով՝ ենթադրվում է, որ սևագիրը գրվել է 1941թ., իսկ գիրքն, ինչպես հայտնի է, ավարտին է հասցրել 1943թ: Սակայն «Փոքրիկ իշխանի» ձեռագրի հայտնաբերումը միակ անակնկալը չէր. գտնված թղթերի մեջ կա նաև Էքզյուպերիի` 1932թ. գրած Պատագոնիայի մասին ձեռագիրը, որը գնահատվում է մոտ 50-60 հազար դոլար:
 
Աղբյուրը` www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: