Նորություններ

Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի Մ18 գավաթակիր

Սպորտ 2019-04-02

Ձյուդոյիստուհի Սուսաննա Ստեփանյանը դարձել է Ռուսաստանի Տուլա քաղաքում կայացած ձյուդոյի Եվրոպայի մինչև 18 տարեկանների գավաթի խաղարկության հաղթող: 40 կգ քաշային կարգի եզրափակչում հայ մարզուհին հաղթել է ռուսաստանցի Կարինա Մինիկաևային: Սուսաննա Ստեփանյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մեսրոպ Նիկոյանը (50 կգ), Էդուարդ Եզիկյանը, Ռուբեն Հակոբյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Ստյոպա Դարբինյանը, Գևորգ Մանուկյանը (երկուսն էլ՝ 60 կգ), Վահե Աղանյանը, Դավիթ Աբրահամյանը (երկուսն էլ՝ 66 կգ) մեդալներ չեն նվաճել: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: