Նորություններ

Վիկ Դարչինյանն ցանկանում է հաղթել Դոներին, որպեսզի մենամարտի Ռիգոնդոյի հետ

Սպորտ 2013-02-07

Վիկ Դարչինյանը հայտարարել է, որ ցանկանում է մենամարտել WBO վարկածով միջին ամենաթեթև քաշային կարգի չեմպիոն և WBC-ի Ադամանդե գոտի նվաճած Նոնիտո Դոների հետ։

«Ցանկանում եմ հանդիպել Դոների հետ, ես վաստակել եմ նրա հետ մենամարտելու իրավունքը, մինչև որ նա ռինգ դուրս կգա «հախճապակե ծնոտի» տիտղոսակիր Ռիգոնդոյի հետ։ Ո՞վ է Ռիգոնդոն, որպեսզի մենամարտի այնպիսի բռնցքամարտիկի հետ, ինչպիսին Նոնիտոն է։ Նա ոչնչի հասել, մենամարտում է թափթփուկների հետ, իսկ ծնոտը ձվի կճեպ է։ Ես մենամարտել եմ չեմպիոնների հետ, երբեք չեմ խուսափել նրանց հետ մենամարտերից, և այդ է պատճառը, որ կարծում եմ՝ Ռիգոնդոն վաստակել է այս հնարավորությունն ինձնից ավելին։ Նայե՛ք Ռիգոնդոյի մրցակիցներին։ Երևի թե ես էլ ժամանակին պետք է մենամարտեի այդպիսի թափթփուկների հետ, որպեսզի հարգանքի արժանանայի, այդ դեպքում ոչ մեկ ինձ չէր հաղթի», – Ռիգոնդոյին յուրօրինակ հրավեր է ուղարկել Դարչինյանը։ Այս մասին հաղորդում է Fightnews-ը։

Աղբյուրը` http://sportarmenia.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: