Նորություններ

Բաց դաս «Քիմիա» առարկայից

Կրթական 2019-04-01

Բովանդակալից, մեթոդապես ճիշտ կառուցված բաց դաս անցկացվեց Սևանի №4 հիմնական դպրոցի VII դասարանում (ուսուցչուհի՝ Արևհատ Հարությունյան): «Նյութի կառոուցվածք. քիմիական կապեր» դասի ամփոփումը զուգակցվեց ռուս մեծ գիտնական Դ. Ի. Մենդելեևի ծննդյան 185 ամյակին նվիրված զրույցով: Աշակերտները հետաքրքիր տեղեկություններ ներկայացրին գիտնականի կյանքի և գիտական գործունեության մասին: Մեջբերվեցին նրա մասին ասույթներ, ընդգծեցին գիտնականի դերը քիմիայի բնագավառում, այնուհետև կիրառելով T-ձև աղյուսակը, քարտեզագրման մեթոդները՝ վերհիշեցին մետաղների և ոչ մետաղների, պարբերական համակարգում նրանց տեղի մասին: Գործնական աշխատանքի միջոցով պարզաբանեցին քիմիական կապԵրի տեսակները, բերեցին օրինակներ: Աշակերտների ակտիվությունը, լրացուցիչ տեղեկությունների օգտագործումը, թեմայից ստացած գիտելիքները՝ գործնականում կիրառելու հմտությունները վկայում էին առարկայի նկատմամբ նրանց ունեցած հետաքրքրության մասին, իսկ դրանում մեծ էր Արևհատ Հարությունյանի ներդրումն ու նվիրվածությունը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: