Նորություններ

Մասնագիտական կողմնորոշման ակումբների փորձնական ծրագիր՝ դպրոցներում

Ուշագրավ 2019-03-29

Սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու նպատակով ՀՀ մարզերի և Երևանի 10 հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբներ կբացվեն: Նախագծի մեկնարկին ընդառաջ՝ Աղվերանում տեղի է ունեցել «Մասնագիտական կողմնորոշման ակումբների ներդրում և գնահատում ընդգրկված հանրակրթական ուսումնական հաստատությունենրում» խորագրով աշխատաժողով: ԿԳՆ փոխանցմամբ աշխատաժողովի ավարտից հետո ծրագրում ընդգրկված դպրոցների մասնագետները եռօրյա վերապատրաստում կանցնեն դպրոցներում և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության աջակցությամբ կձևավորեն մասնագիտական կողմնորոշման ակումբներ: Դպրոցներում մասնագիտական կողմնորաշման թեմայի շրջանակում աշակերտներին կմատուցվեն ընդհանուր գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող վերացող և նոր ստեղծվող մասնագիտությունների մասին: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: