Նորություններ

Ձեռներեցության առաջին քայլեր

Կրթական 2019-03-25

Մարտի 22-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ II-VII դասարանների աշակերտների ձեռքի աշխատանքների վաճառք-ցուցահանդես /կազմակերպիչներ՝ տեխնոլոգիայի ուսուցիչներ Ջ. Վարդանյան, Հ. Սարգսյան/: Յուրաքանչյուր դասարան ուներ իր վաճառասեղանը, իր վաճառողը, կարգախոսը, գովազդը, պաստառը՝ գարնանային շնչով ձևավորված: Միջոցառումը նվիրված էր կանանց տոներին՝ գեղեցկության և մայրության միամսյակին: Երեխաներն իրենց ձեռքով պատրաստած բացիկներն ու ծաղիկները վաճառվող իրերի հետ նվիրում էին գնորդներին: Աշխատանքներն աչքի էին ընկնում իրենց գեղեցկությամբ և ճաշակով: Գները որոշելիս երեխաներին օգնել էին ձեռներեցության մասին ունեցած գիտելիքները: Մինչ վաճառքը IIա դասարանի աշակերտներ Նարեն ու Ռուզաննան խոսեցին ձեռներեցության մասին, ապա VIIբ դասարանի տղաները շնորհավորեցին կանանց ու աղջիկներին: Սկսվեց վաճառքը: Աշխուժություն էր տիրում սրահում: Եղան զեղչեր, որոնց մասին հիշեցնում էին գովազդներն ու կարգախոսները: Ապրանքներն արագությամբ սպառվեցին մայրիկների, ուսուցիչների, բարձր դասարանների աշակերտների կողմից: Իմանալով, որ ձեռներեցին բնորոշ հատկանիշներից մեկն էլ բարեգործ լինելն է, երեխաները ծնողների հետ միասին որոշել են իրենց շահույթի որոշ մասը հատկացնել բարեգործությանը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: