Նորություններ

Այսօր մեկնարկում է «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն հինգերորդ կինոփառատոնը

Ուշագրավ 2013-10-26

Այսօր մեկնարկում է «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն հինգերորդ կինոփառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի 1-ը: Կինոփառատոնի հայկական ծրագրի ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը նշում է, որ այս տարի անիմացիոն կինոփառատոնը նոյեմբերի 1-3-ը տեղի կունենա նաև Արցախում:
«Վստահ ենք, որ անիմացիան չկենտրոնացնելով մայրաքաղաքում՝ լավ անակնկալ ենք մատուցում ղարաբաղցի հանդիսատեսին: Ներկայացնելու ենք մեր ֆիլմերի լավագույն ընտրանին:
 
Ինչ վերաբերում է երևանյան ցուցադրումներին, ապա դրանք կլինեն «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, հրավիրված լավագույն մասնագետների վարպետության դասեր կլինեն «Թումո» կենտրոնում»:
 
Քրիստինե Զաքարյանն ասում է, որ այս տարվա կինոփառատոնին հայ մասնակիցների թիվն ընդլայնվել է` ընդհանուր առմամբ տասն են, որից ութը՝ Հայաստանից, մյուս երկուսը` Ռուսաստանից և Իրանից:
 
«Ընդհանուր առմամբ, այս տարի մեզ ուղարկել են մոտ 500 ֆիլմ` 70 երկրներից, այդ թվում` 14 լիամետրաժ ֆիլմեր: Մեզ ֆիլմեր են ուղարկել անգամ օսկարակիր ռեժիսորներ»,- ասում է նա` հավելելով, որ ամբողջ փառատոնի ընթացքում կցուցադրվի 212 ֆիլմ:
 
Հիշեցնեք, որ միջազգային անիմացիոն «Ռեանիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնում է իր հնգամյակը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի 75-ամյակին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: