Նորություններ

Կենգուրու 2019 միջազգային մաթեմատիկական մրցույթ

Կրթական 2019-03-21

Լճկաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի և «Կենգուրու» մրցույթի կազմակերպիչ Ռ. Մալինյանը ուրախությամբ նշում է, որ այս տարի «Կենգուրուին» մասնակցելու համար գրանցվել է 46 աշակերտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է մինչև այս ունեցած մասնակիցների թվի համեմատ: Ուրախալի է նաև այն փաստը, որ առաջին անգամ է ինչ մրցույթը տեղի է ունենում հենց հարազատ կրթօջախում: «Կենգուրու» մրցույթը ծնունդ է առել Ավստրալիայում դեռ 1980-ականների սկզբին: Սիդնեյի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցիչ Պիտեր Օ'Հոլորանի հայտնագործած խաղ-մրցույթը հետաքրքիր էր և աննախադեպ: Նորաստեղծ խաղը շատ շուտով լայն տարածում գտավ` խթանելով Ավստրալիայում մաթեմատիկայի զարգացումն ու ընդլայնումը: Օ'Հոլորանի նորարարությունն այն էր, որ մրցույթը թեստային էր, մատչելի տարբեր առաջադիմությամբ աշակերտներին և անցկացվում էր բոլոր դպրոցներում միաժամանակ: 2008 թ. հոկտեմբերին Հայաստանը` ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, դարձավ «Կենգուրու առանց սահմանների» ընկերակցության անդամ: 2009 թ. մարտի 19-ին ՀՀ ԿԳ նախարարության հովանու ներքո և «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ «Կենգուրու» մրցույթն անցկացվեց Հայաստանի բոլոր մարզերում, և հենց առաջին տարվանից սկսած՝ Լճկաձորի հիմնական դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ սկսեցին մասնակցել այդ մրցույթին :

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: