Նորություններ

«Մեր Թումանյանը»

Կրթական 2019-03-19

Սևանի №4 հիմնական դպրոցում շարունակվում են Հովհ. Թումանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված միջոցառումները, բաց դասերը: Օրերս դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Արմինե Վարդանյանի սաները՝ IV և IX դասարանների աշակերտները, ներկայացրին գեղեցիկ դաս-միջոցառում՝ նվիրված մեծ բանաստեղծին: Գեղեցիկ ձևավորված դասարանում նրանք հանդես եկան Թումանյանի բանաստեղծությունների գերմաներեն թարգմանությունների ասմունքով, երաժշտական համարներով, բանաստեղծի մասին հետաքրքիր տեղեկություններով ու ասույթներով: Դասը եզրափակվեց Գրիմ Եղբայրների «Ուլիկներ» հեքիաթի բեմադրությամբ: Աշակերտները դրսևորեցին իրենց լեզվական կարողություններ և տպավորիչ դարձրին դասը: Չէ՞ որ նրանք այդ ամենը ներկայացնում էին գերմաներենով:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: