Նորություններ

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Կրթական 2019-03-18

Մարտի 15-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի <<Խաղաղության>> խմբակի անդամները ՎՎ Հայաստան Կապանի գրասենյակում հանդիպում ունեցան ՎՎ Շվեյցարիայի գրասենյակի ղեկավար Շոյեմզե Օլաֆի հետ: Հանդիպումն ընթացավ ջերմ մթնոլորտում, երեխաներն անկաշկանդ երկխոսություն ունեցան թե՛ Շվեյցարիայի գրասենյակի ղեկավարի, թե՛ Կապանի ՎՎ գրասենյակի ղեկավար Լենա Կարապետյանի հետ: Խմբավար Արևիկ Հայրապետյանը վստահեցրեց ներկաներին, որ ստեղծված միջավայրը, խմբակում ձեռք բերած փորձն ու կյանքի հմտություններն անդամներին հնարավորություն են տալիս լուծելու անձնական խնդիրներ առօրյա կյանքում, և, որպես խաղաղության ճանապարհի հաստատում, երեխաներն իրենց պատրաստած` Հայաստան խորհրդանշող նվերը հանձնեցին խաղաղասեր մեկենասին: Խաղաղության ճանապարհն իր բնականոն հանգրվանն ունեցավ Կապանի Սրբ.Մաշտոց եկեղեցում, որտեղ <<Խաղաղության սերմերը>> ստացան քահանա տեր Վահան Հեբոյանի օրհնությունը:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: