Նորություններ

5 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Սպորտ 2019-03-18

Ավարտվել է Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ: Անուշ Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալի, Անի Հովսեփյանը՝ արծաթե մեդալի։ Ավելի վաղ բրոնզե մեդալակիրներ էին դարձել Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը: Հայ բռնցքամարտիկները Վլադիկավկազում հանդես էին գալիս հավաքական թիմի ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի, 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: