Նորություններ

Անակնկալ մայրիկներին

Կրթական 2019-03-16

Գարուն է: Բնությունը զարթոնք է ապրում: Հետաքրքիրն այն է, որ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը հենց գարնանն է լինում: Ինչպես ամեն տոն , Մարտի 8-ն էլ լի էր անակնկալներով: Մարտի 7-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի II բ դասարանի սովորողները (դասվար Շուշիկ Իսահակյան) ծնողներից գաղտնի փոքրիկ միջոցառում էին կազմակերպել : Աշակերտները ասմունքեցին հայերեն, ռուսերեն, անգլերեն, երգեցին, ծաղիկներ նվիրեցին մայրիկներին: Անակնկալը հուզել և շատ էր դուր եկել մայրիկներին: Ինչքա՜ն քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: