Նորություններ

Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգ կվերադառնա հոկտեմբերի 26-ին

Սպորտ 2013-10-24

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, ազգությամբ հայ, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 26-ին:
Մենամարտը նախանշված է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի «EWE» մարզապալատում: Մրցակիցը իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսն է:
 
Երեկ Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ գալիք մենամարտում ինքն ամեն ինչ կանի հաղթելու համար. «Որևէ մենամարտ հեշտ զբոսանք չէ: Ես չեմ թերագնահատում Կարոլիսին, սակայն ես եմ հաղթելու»,- նշել է Արթուր Աբրահամը:
 
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: