Նորություններ

Մահացել է Հովհաննես Գրիգորյանը

Ուշագրավ 2013-02-07

Այսօր առավոտյան մահացել է գրող Հովհաննես Գրիգորյանը: Նրա մոտ 2011-ին քոթի քաղցկեղ հայտնաբերվեց, որից հետո նա մեկնեց բուժման արտասահման, սակայն հիվանդությունն իր արմատները շատ խորն էր տարածել...

 Գրիգորյանը ծնվել է 1945թ.: Հեղինակ է մի շարք գրքերի` «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» (2010), «Գիշերահավասար» (2006), «Երգեր առանց երաժշտության» (1975), «Բոլորովին ուրիշ աշուն» (1979), «Երկու ջրհեղեղի արանքում» (1996), «Կես ժամանակ» (2002):

Գրիգորյանը կատարել է թարգմանություններ ռուսերենից և իսպաներենից, ստացել մի շարք մրցանակներ` 1975-ին` ՀԼԿԵՄ-ի, 1987-ին` Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակին, 1998-ին` Մովսես Խորենացու մեդալ, 2002-ին` Վահագն մրցանակի դափնեկիր, իսկ 2005-ին Արցախի պետական մրցանակների:

 
                                          ***
                                Երբեք չմեռնես
 
Երբեք չմեռնես, - մահվան մահճում
Թախանձագին հորդորում էր ինձ հայրս:
Եվ նայելով նրա մշուշված աչքերին՝
Ես դառնությամբ հասկացա, թե ինչ ծանր է
Մեռնել ցերեկվա լույսերի մեջ ողողված,
Երբ պատուհանից երևում է դիմացի պատշգամբը,
և մի կին պատշգամբում
պարանից կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը,
հետո զնգում է սխալված հեռախոսը, և տղամարդու
մի ջահել ձայն բացատրում է, որ այն, ինչ վերցրել է վաղուց,
հենց հիմա չի կարող վերադարձնել, որովհետև...
հետո վերևի հարկում շրխկոցով բացվում է դուռը,
և երեխաների զվարթ ճիչ ու աղմուկը
լցվում է միջանցք, տարածվում վերև ու ներքև,
այնուհետև՝ աշխարհով մեկ
և դրանից երկնքի կապույտն ավելի է պայծառանում
և ավելի է թանձրանում դառնությունը...
երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ, -
խնդրեց հայրս վերջին անգամ
և փակեց աչքերը:
 
Աղբյուրը` yerkir.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: