Նորություններ

Ազդարարվել է հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը միտված «Թելադրություն» նախագծի մեկնարկը

Ուշագրավ 2019-03-14

Այս տարի ԿԳՆ-ի հովանու ներքո անցկացվող «Թելադրություն» ամենամյա կրթական նախագիծը մեկնարկել է: Կրթության և գիտության նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է բոլոր այն մարդկանց, ինստիտուտներին, հաստատություններին, ակումբներին, որոնք կցանկանան ստանձնել պատասխանատվություն և իրենց մոտ բացել թելադրության հարթակներ՝ կոչ անելով անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից, պաշտոնից կամ տարիքից, միանալ այս նախաձեռնությանը: Ըստ որում, նախագծում բոլորը ներգրավված են կամավորության սկզբունքով, և որևէ ֆինանսական ներդրում կամ պարտադրանք չկա: «Մենք ցանկանում ենք այն դարձնել համահայկական թելադրության տոն, հայոց լեզվի տոն՝ ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս»,-նշել է խորհրդական Գոհար Մամիկոնյանը՝ տեղեկացնելով, որ թելադրողների թվում է լինելու նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախաձեռնության առաջնային խնդիրը հայոց լեզուն պահպանելը, տարածելն ու զարգացնելն է: Նշենք, որ արդեն մարտի 20-ին կբացվի մասնակիցների գրանցումը, իսկ թելադրությունը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 13.00-ին: Նախագծի մանրամասները՝ www.teladrutyun.am և www.facebook.com/events/790086868002539: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: