Նորություններ

Ասմունքի մրցույթ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Կրթական 2019-03-14

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի մեթոդմիավորումը կազմակերպել էր ասմունքի ամենամյա մրցույթ:Այս անգամ ընտրվել էին միայն թումանյանական ստեղծագործություններ : Մասնակցում էին V-XII դասարանների աշակերտներ:Նպատակն էր հայ աշակերտների ուշադրությունը բևեռել Ամենայն հայոց բանաստեղծի գործերի բովանդակությանը,գրական հարուստ ժառանգությանը,ինչպես նաև հայ պոեզիային,վեր հանել ասմունքի հարուստ ավանդույթները: Աշակերտները պատրաստել էին երկուական ստեղծագործություն: I մրցանակի արժանացավ VIIIդասարանի աշակերտ Վազգեն Մարտիրոսյանը՝ ասմունքելով <<Այսպես չի մնա>> , II մրցանակը ստացավ V դասարանի աշակերտուհի Անի Հակոբյանը՝ հատված արտասանելով <<Մարոն >> պոեմից, իսկ III մրցանակի արժանացավ VIII դասարանի աշակերտուհի Անգելինա Մնացականյանը՝ ասմունքելով հատված <<Թմկաբերդի առումը>> պոեմից: Հաղթողները պարգևատրվեցին Թումանյանի բանաստեղծությունների գրքույկներով և հնարավորություն ստացան մասնակցելու ասմունքի ամենամյա փառատոնի մարզային փուլին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: