Նորություններ

ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ՄՏԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆ

Կրթական 2019-03-13

Մարտի 12-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Արզումանյանը և քիմիայի ուսուցչուհի Մարիա Պետրոսյանը 9-րդ <<ա>> դասարանում անց կացրին ինտեգրված դաս, որի նպատակն էր հետաքրքրություն առաջացնել ուսուցանվող առարկաներիի և շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ: Դասի թեման արդիական էր` <<Էկոլոգիական խնդիրնեըը մեր շրջապատում>>, << Օդի, ջրի, հողի աղտոտում>>, << Պոչամբարների ազդեցութոյւնը շրջակա միջավայրի վրա>>: Ինտեգրված ուսուցումը, որպես արդյունավետ մեթոդ, միավորեց առարկաների մասնագետների ուժերը, ստեղծեց միջառարկայական կապ, հարստացրեց դասի բովանդակությունը և աշակերտները վեր հանեցին թեմայի հետ կապված տեղայնացված խնդիրներ: 9-րդ <<ա>> դասարանի աշակերտ Գևորգ Վարդանյանը, ով հանդես էր գալիս որպես հաղորդված նյութի համակարգող ու քարտեզագրող, աչքի ընկավ տարբերվող ակտիվությամբ:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: