Նորություններ

Կարիերայի օր

Կրթական 2019-03-12

Մարտի 4-ին մասնագիտական կողմնորոշման շրջանակներում Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11ավագ դպրոցի տնօրենի՝ մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալ Մարինե Գևորգյանի ղեկավարությամբ 11-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպվեցին հանդիպում տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ։ Հանդիպման նպատակն էր աշակերտների կյանքում մասնագիտություն ընտրելու անհրաժեշտության հիմնավորումը,նրա կարևորության,նշանակության գիտակցության ձևավորումը։ Այնուհետև տարբեր մասնագիտության տեր անձիք՝ բժիշկ,իրավաբան, տնտեսագետ,և այլք, հարցադրումների միջոցով հիմնավորեցին մասնագիտության ընտրության անհրաժեշտությունը, կարևորությունը ցանկացած անհատի կյանքում։ Թեման լիարժեք ծառայեց իր նպատակին ,աշակերտները գոհ հեռացան՝ համոզված լինելով ապագա մասնագիտության ընտրության կարևորության հարցում։

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: