Նորություններ

Անմահ Թումանյանը

Կրթական 2019-03-11

Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցը տոնում է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա տարելիցը: Ամենայն Հայոց բանաստեղծը ճառագող մարդ էր. բանաստեղծ՝ ոչ միայն գրչով, այլ իր անձով, իր կյանքում և կենցաղով: Թումանյանը մեր մշակույթի, մեր մտավոր խոյանքների ամենաբարձր երկնամերձ կատարն է: Միջոցառումը տոգորված էր Թումանյանի ոգով ու շնչով, Թումանյանական խոր թախիծով և պայծառ ծիծաղով: Թումանյանը միշտ կապրի հայ ժողովրդի եկող սերունդների հոգու ամենանրբին խորքերում: Եվ հավիտյան երկրիս վրա եկող ու գնացող հայ սերունդները պիտի կրկնեն նրա իմաստուն ու խորիմաստ խոսքերը. Անց են կենում սեր ու խընդում, Գեղեցկություն, գանձ ու գահ, Մահը մերն է, մենք մահինը, Մարդու գործն է միշտ անմահ։ Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: