Նորություններ

Պատրաստ եղի՛ր դիմակայել աղետին

Կրթական 2019-03-07

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան՝ Մարտի 1-ին նվիրված Լճաշենի Ա. Տեր-Գ րիգորյանի անվան միջնակարգ դպրոցում ազդարարվեց տագնապ: 5-12-րդ դասարաններում անցկացվեցին փրկարարական, տարհանման և առաջին բժշկական օգնության միջոցառումներ՝ օգտագործելով անշարժացնող պարագաներ, պատգարակ, շինա և այլն: Առավել ուշագրավ էին 1-4-րդ դասարաններում <<Պատրաստ եղիր դիմակայել աղետին>> զրույցները՝ տարբեր իրավիճակներում անվտանգության կանոններն իմանալու և դրանք կիրառելու մասին: Կատարվեցին գործնական աշխատանք՝ երկրաշարժից, ջրհեղեղից, հրդեհից պաշտպանվելու համար: Կարևորեց այն հանգամանքը, որ բոլոր դեպքերում պետք է ճիշտ կողմնորոշվել և հնարավորության դեպքում իրենց հետ վերցնել փաստաթղթերը և առաջին օգնության դեղարկղը : Գործնական պարապմունքի ավարտին դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը շեշտեց դրանց դաստիարակչական մեծ նշանակությունն աշակերտների գիտելիքները հարստացնելու և բոլորին տարերային աղետներին պատրաստ դարձնելու ուղղությամբ: Ն. Դավթյան Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: