Նորություններ

Բարեկենդանի տոնը

Կրթական 2019-03-07

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Լճկաձորի հիմնական դպրոցում ևս Բարեկենդանի օրերը նշվեցին մեծ ոգևորությամբ: Դպրոցի 4-րդ ից 7-րդ դասարանի աշակերտները` իրենց դասղեկների և ՄԿԿ -ի հետ միասին, կազմակերպել էին մի շարք թատերախաղեր, խաղեր, երգեր և զվարճահանդեսներ : Դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: