Նորություններ

Դաս- ցերեկույթ՝ նվիրված Մայրենիի օրվան

Կրթական 2019-03-06

Փետրվարի 21-ին Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդբ դասարանում /ուսուցչուհի՝ Լյուդմիլա Խաչատրյան/ տեղի ունեցավ <<Մեր սիրելի հայոց լեզուն>> խորագրով դաս- ցերեկույթ՝ նվիրված Մայրենիի օրվան: Դասն սկսվեց ՀՀ օրհներգով, որին հաջորդեցին Ս. Կապուտիկյանի ոգեշունչ տողերը. <<Դու փիղ ու բաբանի զարհուրանքի դիմադիր հառնած անկործանելի պարիսպ, Զվարթնոց տաճարի չեղծված, չավերվա՜ծ սկզբնապատկեր: …Երդվում եմ պահպանել քեզ որպես սերնդեսերունդ փոխանցված և ինձ վստահած տոհմանման սրբություն… և ինձնով տանել –հաղորդել զավակներիս քո հավերժական կենդանությունը>>: Հազարամյակների պատմություն ունեն հայ ժողովուրդը և ժողովրդից անբաժան հայոց լեզուն: Դարեր շարունակ հայ ժողովուրդը կռիվներ է մղել զանազան զավթիչների դեմ, կռվել է իր երկիրը, իր լեզուն, իր գոյությունը պաշտպանելու համար, և հայ քաջերի բերանից հնչել է հայոց լեզուն: Աշակերտները նշեցին մայրենիի մեծ դերի մասին առածներ, հայ գրողների և օտարազգի անվանի մարդկանց՝ Պ. Սևակի, Ղ. Աղայանի, Վ.Տերյանի, Ջ. Բայրոնի և մյուսների անմահ մտքերը: Գեղեցիկ բեմական խոսքով ներկայացրին <<Հնչյունները>>,<<Եզոպոսն ու լեզուն>> երկխոսությունները, կատարվեցին <<Հայ եմ>> և <<Հայոց լեզուն>> երգերը: Ցերեկույթի ավարտին հնչեց մեծ գրող Սերվանտեսի հետևյալ խոսքերը. <<Առանց մտածելու խոսելն առանց նշանառության կրակել է>>: Դասն ամփոփեց դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը և հորդորեց աշակերտներին անաղարտ պահել մայրենի լեզուն, խոսել միայն կիրթ, գրական հայերենով, որովհետև լեզուն շատ գործածելուց ոչ թէ աղքատանում, այլ ավելի է հարստանում: Լճաշենի միջնակարգ դպրոց

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: