Նորություններ

Բաց դաս` Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում

Կրթական 2013-10-22

Ս.թ. հոկտեմբերի 18-ին Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ «ա» դասարանի աշակերտների նախաձեռնությամբ և Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Արմինե Խրլակյանի աջակցությամբ տեղի ունեցավ բաց դաս, որը կրում էր «Քրիստոնեական բարոյագիտություն» խորագիրը:
Դասի նպատակն էր` ներկայացնել քրիստոնեական բարոյագիտությունը` իբրև բարոյագիտության վերաբերյալ պատկերացումների արմատական փոփոխության սկիզբ: Դպրոցում ավանդույթ է դարձել` Հայոց եկեղեցու պատմության դասերը սկսվում են Տերունական աղոթքով: Աշակերտները պատրաստել էին դիդակտիկ նյութեր, որտեղ ցույց էր տրվում Հիսուս Քրիստոսի «Աստված սեր է» և «Սիրեք միմիանց» պատվիրանների` որպես բարոյական նոր արժեհամակարգ սկզբնավորող դրույթների դերն ու նշանակությունը: Բաց դասի ընթացքում աշակերտները մեկնաբանեցին ժողովրդական առածներն ու ասացվածքները և տվեցին համապատասխան գնահատականներ:
 
Զուգահեռ ներկայացվեցին նաև «Տասը պատվիրանները», «Ոսկե կանոնը», «Երանիները», իսկ Մուրադյան Սյուզաննան արտասանեց «Սերը»:
 
Դասն իր բնույթով ուսանելի էր և հետաքրքիր: Նմանատիպ դասերը նպաստում են աշակերտների բարոյական նկարագրի ձևավորմանն ու զարգացմանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: