Նորություններ

Հեռավար դաս

Կրթական 2019-03-02

Փետրվարի 28-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Ա. Մկրտչյանը անցկացրեց հեռավար դաս «Հայոց պատմություն» առարկայից՝ դպրոցի VI ա և Լոռու մարզի Քարաձոր գյուղի հիմնական դպրոցի սովորողների հետ: Դասի թեման «Արտաշեսյան թագավորությունն» էր: Սովորողները ներկայացրին Արտաշեսյան արքայատոհմի արքաների ներքին և արտաքին քաղաքականության բնորոշ կողմերը: Դիտեցին հատվածներ «Հայրենապաշտ տիրակալը» փաստագրական ֆիլմից: Ուսուցչուհին մեջբերումներ արեց Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ.թագավորներից մեծագույնը» գրքից: Վերջում ուսուցչուհին անցկացրեց «Խաթարված հերթականություն» վարժանքը, որին սովորողները մասնակցեցին մեծ ոգևորությամբ: Էկրանի տարբեր կողմերում գտնվող աշակերտներն անկաշկանդ պատասխանում էին հարցերին: Նման դասերը նպաստում են սովորողների ակտիվությանը, խթանում ազատ արտահայտվելու կարողությանը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: