Նորություններ

Հովհաննես Թումանյան-150

Կրթական 2019-03-01

Թումանյանի պալատում Ով որ քեֆի չի նստել, Նա չի տեսել դեռ խնդում , Աշխարհ չի տեսել /Վ. Տերյան/ Փետրվարի 19-ին լրացավ հաշտ ու խաղաղ մարդկություն երազող Մեծ լոռեցու 150-ամյակը: Տոն էր Լոռու Դսեղ գյուղում: Կենդանացել էր Լոռվա գեղատեսիլ բնությունը: Բոլորի շուրթերին Թումանյանի անմահ քառյակներն էին: Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում տոն էր: 5-7-րդ դասարանների սովորողները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ղալաչյանի ղեկավարությամբ կազմակերպել էին հետաքրքիր միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակին: «Անուշի» նախերգանքի ասմունքում է աշակերտը Էն լոռու ձորն է ուր հանդիպակաց... Նրան հաջորդում է մյուս ասմունքողը. Հազար ութ հարյուր վաթսունինը թվին... Դրանից հետո սովորողները մանրամասն ներկայացնում են պոետի, մարդու գրական-հասարակական գործունեությունը, որի ընթացքում ասմունքում նրա քառյակներից, բանաստեղծություններից, պատմում հետաքրքիր դեպքեր կապված հեղինակի ուսումնական տարիների հետ: Վերջում բեմադրեցին «Կիկոսի մահը» հեքիաթը: Փոքրիկ դերասանների խաղը անկեղծ էր ու տպավորիչ: Միջոցառումն ավարտվեց հեղինակի՝ մեզ ավանդ թողած խոսքերով. Երնեկ նրան, ով իր գործով Կապրի անվերջ, անդադար:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: