Նորություններ

Թումանյանի հերոսների աշխարհում 20. 02. 19թ.

Կրթական 2019-03-01

Ջրվեժի միջնակարգ դպրոցում մեկնարկած Թումանյանական տասնօրյակի երրորդ օրը՝ փետրվարի 20-ին տեղի ունեցավ ևս մեկ միջոցառում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զ. Ալագուլյանը՝ 8ա և 11գ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Միջոցառումը կրում էր «Թումանյանի հետ» խորագիրը: Ինչու՞ «Թումանյանի հետ»..... Այն պարզ պատճառով, որ Թումանյանը նա է, ում հետ ենք մենք ամենքս կամա, թե ակամա, գիտությամբ, թե անգիտությամբ.... Նրա հետ ենք մեր ամբողջ կյանքում՝ օրորոցից մինչև մահ, ՆՐԱ հետ ենք առավել, քան որևէ այլ գրողի.... Միջոցառման օրը, զարմանալի զուգադիպությամբ հանդիսատեսին ներկայացան Թումանյանի բանաստեղծական աշխարհի գրեթե բոլոր հերոսները՝ «գունե~ղ, մարդկային, իրական, հեքիաթային, տառապած ու հալածված, և ինքը՝ դեպի Անհունը ճախրող և իր հալածված հերոսների տառապանքը «դեպի անհունը» հասցնող բանաստեղծը»՝ Հովհաննես Թումանյանը:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: