Նորություններ

Բաց դաս կենսաբանություն առարկայից

Կրթական 2019-02-28

Ս/թ փետրվարի 27-ին Վանաձորի Սայաթ – Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցի XI բնագիտամաթեմատիկական դասարանում անցկացվեց ամփոփիչ բաց դաս ‹‹ Գենետիկան և մարդու առողջությունը ›› թեմայով: Դասը վարում էր կենսաբանության ուսուցչուհի Ռուզաննա Մկրտչյանը: Դասի ընթացքում ամփոփվեցին և ամրապնդվեցին մարդու գենետիկայի, մարդու ժառանգական հիվանդությունների, դրանց կանխարգելման և բուժման մեթոդների մասին աշակերտների գիտելիքները: Դասն ուղեկցվում էր տեսաֆիլմով: Դասի վերջում աշակերտները լուծեցին մարդու ժառանգական հիվանդությունների վերաբերյալ գենետիկական խնդիրներ: Բաց դասի նպատակներից էր նաև կարևորել ժառանգական հիվանդություն ունեցող մարդկանց հասարակության մեջ ներգրավելու անհրաժեշտությունը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 10 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: