Նորություններ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Կրթական 2019-02-28

ԱԽ-ի օրակարգում <<Անվտանգ համացանց>> թեման է: Փետրվարի 24-ին և և 25-ին ՎՎ Հայաստան Կապանի ՏԶ գրասենյակի կողմից կազմակերպվեց դասընթաց <<Անվտանգ համացանց>> թեմայով, որին մասնակցել են N5 հիմնական դպրոցի ԱԽ-ի անդամներ ` Նոննա Ավանեսյանը, Բելա Գևորգյանը և Նանե Բաբայանը: Նախաձեռնության շրջանակում մասնակիցները ձեռք բերեցին դասընթացավարի հմտություններ և համապատասխան գիտելիքներ, որոնց շնորհիվ 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտական լսարանում վարեցին կանխարգելիչ պարապմունք կիբեռhետապնդումների, համացանցային վիրուսների, վտանգների, դրանցից խուսանավելու մեթոդների, հնարների վերաբերյալ: Լսարանը մեծ հետաքրքրությամբ և ակտիվ հարց ու պատասխանով կոնսոլիդացրեց հաղորդվող տեղեկատվությունը, ամրագրեց ռազմավարություն, որ համացանցում նավարկելը ենթադրում է մեծ պատասխանատվություն, զննարկիչը զերծ պետք է լինի SPAM (անցանկալի) նյութերից և գործարկումներն էլ ուղեկցվեն փոստարկղային զտիչներով: Դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Աղագուլյանն անհրաժեշտ և պահանջված համարելով հանդիպում դասընթացը, արհեստավարժ միջամտություններով նույնպես վերազինեց լսարանը գիտելիքներով: Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հասմիկ Մեսրոպյանը հաշվի առնելով թեմայի նկատմամբ երեխաների ցուցաբերած հետաքրքրությունը, դասընթացավարների պատրաստվածությունը և հերթապահ աշակերտների պատրաստակամությունը, երաշխավորեց հանդիպման շարունակականությունը:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: