Նորություններ

<<Իմ քաղցրաբառ ու արևահամ մայրենի լեզու>> խորագրով միջոցառում-մրցույթ

Կրթական 2019-02-27

Փետրվարի 25-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Իմ քաղցրաբառ ու արևահամ մայրենի լեզու>> խորագրով միջոցառում-մրցույթ՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, որը նախապատրաստել էր մայրենի լեզվի ուսուցչուհի Հասմիկ Բարսեղյանը 5-րդ դասարաններում:Աշակերտները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ գովաբանեցին հայոց լեզուն, կարևորեցին նրա դերը մեր կյանքում:Միջոցառմանը հյուր եկած Թումանյանի հերոսները ներկայացան և հաջողություն մաղթեցին մրցույթի մասնակիցներին:Միմյանց միջև մրցեցին Նաիրցիներ, Հայկազունիներ և Հայորդիներ թիմերը:Թեժ պայքարի ընթացքում հաղթեցին Հայկազունիներ և Հայորդիներ թիմերը:Միջոցառումը համեմված էր հայրենասիրական երգ ու պարով:Ներկաները մեծ տպավորություններով հեռացան դահլիճից:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: